ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

 

ՄՎ Սերվիս ընկերությունը հիմնադրվել է 2014 թ. փետրվարին, իր առաջ խնդիր դնելով մատուցել միայն որակյալ ապրանքներ և ծառայություններ: Հիմնադրման առաջին օրերից սկսել է համագործակցել Static Control ընկերության հետ:

?t=1474378171413

«Static Control Components» ընկերությունը հիմնադրվել է 1986 թ-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա  նահանգում: Այսօր այն քարթրիջների վերականգնման համար նախատեսված բաղադրիչների արտադրության  համաշխարհային առաջատար է :Ընկերությունն ունի հզոր տեխնիկական պոտենցիալ եւ կատարում է  շարունակական նորարարական ներդրումեր:

Շուրջ 20 գործարաններ՝ ավելի քան1,5 միլիոն քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ձեւավորում են  ամբողջ արդյունաբերական համալիրը, որն արտադրում է ավելի քան15.000 ապրանքատեսականի:    Ընկերության տեսականին ընդգրկում է քարթրիջների վերականգնման համար նախատեսված արապրանքների  ամբողջական շարքը՝ տոներներ, թմբուկներ, մագնիսական լիսեռներ, կարատրոններ, չիպեր, գործիքներ և այլն:

Բոլոր ապրանքներն օրինական են եւ պաշտպանված են համապատասխան արտոնագրերով, իսկ արտադրանքի որակը, անհերքելիորեն լավագույն առաջարկն է շուկայում:

2014 թվականի մարտ ամսից «Static Control Components» ընկերության հավատարմագրված և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ տարածքում Մ Վ ՍԵՐՎԻՍ ընկերությունն է, իսկ 2015 թվականի հունվարից բացառիկ /էքսկլյուզիվ/ ներկայացուցիչը:

 

Static Control ընկերությունն անընդհատ զբաղված է բարձրացնելու իր գործընկերների կարողությունները և ունակությունները, որի համար պարբերաբար իրականացվում են սեմինարներ:

11.10.2014թ. Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցային համալիրում կայացավ Static Control և Մ Վ Սերվիս ընկերության կազմակերպած սեմինարը, որին ներկա էին Static Control ընկերության ներկայացուցիչներ` Արևելյան Եվրոպայում դիստրիբուցիայի գծով մենեջեր Սոֆի Լիլին, տեխնիկական գծով մասնագետ Թոմ Յեթսը և Հայաստանի լազերային քաթրիջների սպասարկաման կենտրոնների 50 կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ:

Սեմինարի նպատակն էր ծանոթացնել գլոբալ տպագրական արդյունաբերության ներկայիս վիճակին, զարգացման ուղղություններին, քարթրիջների վերականգնման ընթացքում առաջացող վտանգներին ու այն հնարավորություններին, որ առաջարկում է Static Control ընկերությունը, ինչպես նաև ցանոթացնել այս ընկերության նոր արտադրանքի տեսականուն, դրանց առանձնահատկություններին և արդյունավետությանը:




Հաշվի առնելով նոր ապրանքատեսականու և տեխնոլոգիաների առանձնահատկությունները և գործընկերների կողմից ստացված արձագանքները ՄՎ Սերվիս ընկերությունը Static Control ընկերության հետ հերթական սեմինարը, որը տեղի ունեցավ 16.04.2016թ.

Static Control ընկերության հետ համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելուց հետ ՄՎ Սերվիս ընկերությունը սկսեց համագործակցել CET group -ի հետ զգալիորեն ավելացնելով  ներկայացված արտադրանքի շարքը:

CET group -ի արտադրանքը, պահեստամասերի առանաձնահատկությունները, շահավետությունը  ներկայացնելու համար ՄՎ Սերվիս ընկերությունը  և CET group -ը  կազմակերպեցին սեմինար կոնֆերանս հանքավանի Ani resort համալիրում 30.09.2017 թ.

ՄՎ Սերվիս ընկերությունը շարունակում է դինամիկ զարգացումը առաջարկելով ամբողջական լուծումներ իր գործընկերների համար: